Գուֆը մեկնաբանել է իր նշանադրության մասին լուրերը

17:02   31 հուլիսի, 2021

Օրերս լուրեր տարածվեցին Գուֆի կյանքում ուրախալի իրադարձության մասին։ Նրանք ասում էին, որ Ալեքսեյ Դոլմատովն այժմ նշանադրված է մոդել եւ սեփական գեղեցկության սրահի եւ հագուստի բրենդի սեփականատեր՝ Յուլյա Կորոլյովայի հետ:

Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ օգտատերերը սիրահարների մատերին նկատել են միանման մատանիներ։

Սակայն զույգը չի մեկնաբանել լուրը։ PEOPLETALK-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ռեփերը հերքել է լուրերը, սակայն ակնարկել է, որ ամեն ինչ առջեւում է. «Ոչ,  դա դեռ ճիշտ չէ, մենք նշանված չենք»:

Նշենք, որ Ալեքսեյը եւ Յուլյան հարաբերությունների մեջ են ավելի քան մեկ տարի։  Հայտնի է, որ Գուֆն արդեն սիրեցյալին ծանոթացրել է ծնողների հետ։



© NEWS.am STYLE