«Ինձ ու քեզ փոթորիկն է միացրել՝ սիրո փոթորիկը, քամին ի՞նչ է, որ մեզ անջատի կամ խառնի...»․ Նազենի Հովհաննիսյան

15:51   31 հուլիսի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հանգստի է մեկնել Թունիս, որտեղից կիսվել է նոր լուսանկարով, որում ներկայացել է սպորտային կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում հաղորդավարուհին կրում է ջինսե տաբատ, ճերմակ բլուզ, մարզակոշիկներ։ Նա արձակել է մազերը, նախընտրել՝ նվազագույն շպար։

«Ինձ ու քեզ փոթորիկն է միացրել՝ սիրո փոթորիկը, քամին ի՞նչ է, որ մեզ անջատի կամ խառնի... նրան կխճճեմ մազերիս մեջ ու կգերեմ, սիրո գերությունից ո՞վ է ազատվել որ... ոչ նա, ոչ մենք...

Փոթորկոտ հոգիները ազատ են ամենից ու բոլորից, ու, թե գերի են՝ միայն սիրուն: Չմտածես, իրարով փոթորկվածները միասին էլ կհանգչեն... նույն սրտում», - հրապարակմանը կից գրել է հաղորդավարուհին, ապա հավելել #ընկերոջս հեշթեգը:

Օրեր առաջ Նազենին Ավետ Բարսեղյանի հետ լուսանկար էր հրապարակել ու գրել․ «Մենք հող ու ջուր ենք. այդքան տարբեր ու այդքան նույնը, իրար հետ, իրար համար: Ավետի սիրտը վարած հողի պես է. բարու եւ սիրո սերմեր ցանես ու ջրես, միշտ սիրո ծառեր կաճեն, դրախտային պտուղներ ու հաց, իր գրի պես կյանք տվող հաց: Թե ժամանակին չջրես՝ տատասկոտ ու չոր կդառնա, ճաք կտա, կտխրի....

Ավետ ջան, իմ բարեբեր ու բանասեր, բանաստեղծիդ անսպառ սիրտդ միշտ տեղ ունի սիրո ու ներումի, ու էդպես էլ տեղ չունեցավ չարի ու նվազկոտի համար, բամբասչու ու տկարի համար: Լայն ես, սահմաններից անդին ու հավերժ բարի բերք տվող՝ ստեղծող:

Ծնունդդ շնորհավոր, իմ տղա, քեզ պես որդի ունեցողն օրհնյալ է: Քեզ պես ընկեր ունեցողը՝ օրհնված ու բախտավոր: Քեզ պես հայրենակից ունենալը՝ անհրաժեշտություն:

Հ.Գ. Քեզ շնորհավորելիս էդպես էլ չսովորեցի կարճ գրել, դու «կարճ»-ի մեջ տեղավորվողը չես ախր, քո պարագիծը վերջ չունի...

Անսահմանների մեջ ծնված ջան, շնորհավո՜ր...»։



© NEWS.am STYLE