«Սիրո մեջ միշտ կա մի քիչ խելագարություն»․ Տաթեւիկ Ադումյան

16:41   31 հուլիսի, 2021

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Խաբկանք» հեռուստասերիալում, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է շքեղ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում է վարդագույն երանգի, փքված կիսաշրջազգեստով, խորը դեկոլտեով երեկոյան շքեզ զգեստ։ Նա գեղեցիկ վարսահարդարմամբ է, նուրբ, բայց ընդգծված շպարով։ Կերպարն ամբողջացնում է վզնոցը։ Հրապարակմանը կից Տաթեւիկ Ադումյանը ռուսերեն լեզվով գրել է․  «Սիրո մեջ միշտ կա մի քիչ խելագարություն։ Բայց խելագարության մեջ միշտ մի քիչ բանականություն կա»։

Օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Տաթեւիկը հավաքել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։ «Աշխարհի ամենագեղեցիկ բաները հնարավոր չէ տեսնել կամ շոշափել։ Դրանք պետք է զգալ սրտով»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին:



© NEWS.am STYLE