«Սեր»․ Լիլիթ Բասյանը որդու հետ քնքուշ հոլովակ է հրապարակել

17:37   31 հուլիսի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը կիսվել է ընտանեկան ջերմ հոլովակով։

View this post on Instagram

A post shared by Lilit Basyan Oganesian (@lilitbasyan)

Ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութում Ալեքսանդր Բաբասյան կրտսերը ճոճվում է, իսկ Լիլիթը մեղմ ու անդադար համբուրում է նրան։  Ընտանեկան հրապարակմանը կից սննդաբանը գրել է․ «Սեր»։

Նշենք, որ օրերս հրապարակված լուսանկարում Լիլիթը ծաղկային պրինտով զգեստ էր կրում, որը համադրել էր մարզակոշիկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Սերն ինքդ քո հանդեպ գալիս է այն ժամանակ, երբ հասկանում ես, որ կյանքը մեկն է և հավերժ չի լինելու վաղը։ Աղջիկ մեծ հոգով և շատ կոմպլեքսներով. ահա, թե ով եմ եղել ես։ Աղջիկ, որին ուզում էին փոխել, կոտրել։ Եվ ահա, այդ աղջիկն է ձեր առաջ. ինչպիսի՞ն եք դուք տեսնում նրան»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE