«Ամենասիրուն ընտանիքը»․ Միհրան Ծառուկյանը՝ կնոջ եւ որդու հետ

18:46   31 հուլիսի, 2021

Երգիչ Միհրան Ծառուկյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանի, ինչպես նաեւ նրանց որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում ամուսինները բռնել է իրենց որդու ձեռքերից։ Բոլորը կրում են սպիտակ երանգի հագուստ։ «Ընտանիք», - հրապարակումն այսպես է մակագրել Միհրան Ծառուկյանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երաժիշտը պատկերված էր իր ու Արփի Գաբրիելյանի որդու՝ Ռոբերտի հետ։ Միհրանը ջերմ գրկել էր փոքրիկին, իսկ հրապարակման մեկնաբանություններում գրել էր․ «Թող աշխարհի բոլոր երեխաները ապրեն խաղաղ երկնքի տակ»։



© NEWS.am STYLE