Տոպ, լայն տաբատ․ Էլեն Ասատրյանը՝ հրապուրիչ կերպարում

19:39   31 հուլիսի, 2021

Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնելով հրապուրիչ street style-ը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է մոխրագույն երանգի ջինսե տաբատ, թրենդային, սեւ գույնի վերնաշապիկ-տոպ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա նեղ գետկատեղը։ Դերասանուհին արձակել է ալիքավոր հարդարված մազերը, նախապատվություն տվել քնքուշ շպարին։ Նրա կերպարն ամբողջացրել են մարզակոշիկներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից Էլենը գրել է․ «Քեզ սեւն ավելի էր սազում»…«Ինչու՞ շուտ չէիր փոխում մազերիդ գույնը, շատ է սազում»: Դեռ այսքանն եմ լսել: Դուք ի՞նչ կասեք»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր երկնագույն ու սպիտակ երանգների համադրությամբ վանդակավոր պրինտով կարճ զգեստ, ինչն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը, մարզակոշիկներ։ Էլենն արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախընտրել էր մեղմ շպար։ Դերասանուհու կերպարն ամբողջացրել էին ոճային աքսեսուարները, պայուսակն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից գրել էր

«Այս ամառ ոչ մի կերպ չի ստացվում մեկնել հանգստի ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքի պատճառով։ Իսկ դուք արդեն հանգստացե՞լ եք, կամ որտե՞ղ եք անցկացնելու ձեր հանգիստը»։



© NEWS.am STYLE