Հղի չէ․ Ջորջ Քլունին հերքել է կնոջ՝ Ամալ Քլունիի երկվորյակներ սպասելու լուրերը

20:03   31 հուլիսի, 2021

Երկրպագուները հազիվ էին ուրախացել 60-ամյա Ջորջ Քլունիի համար, ով, ըստ լուրերի, պատրաստվում էր կրկին հայր դառնալ, սակայն դերասանի ներկայացուցիչը հերքել է այդ լուրը: Հուլիսի 30-ի OK!-ը հայտնել էր, որ Ջորջը եւ նրա կինը՝ Ամալը, կրկին երկվորյակների են սպասում։ Զույգի շրջապատի մի աղբյուր հայտնել էր, որ հոլիվուդյան աստղի կինն այժմ հղիության առաջին եռամսյակում է։ Եվ, իբր, աստղային զույգն ապագա երեխաների մասին արդեն պատմել է իր ընկերներին:

Սակայն դերասանի մամուլի քարտուղարը շտապել է հերքել այդ լուրը։

- Այն պատմությունները, որ Ամալ Քլունին հղի է, չեն համապատասխանում իրականությանը, - դերասանի ներկայացուցչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Ջորջ Քլունին առաջին անգամ հայր է դարձել 56 տարեկանում, իսկ ամուսնացել է 53 տարեկանում։ 2014թ․-ին Ամալի հետ նրանք շքեղ հարսանեկան արարողություն են կազմակերպել Վենետիկում, որին հրավիրել են իրենց բոլոր ընկերներին։ Քլունիի կինը՝ հայտնի փաստաբան է, աշխատանքի է դուրս եկել գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ երկվորյակներ է լույս աշխարհ բերել։ Այժմ երեխաները չորս տարեկան են։ Ջորջը խոստովանել է, որ հոր դերն իր կյանքում լավագույնն է։

 

 

Աղբյուրը՝ Комсомольская правда



© NEWS.am STYLE