Գուզեեւան դեմ է հանդես եկել ճերմակ մազերով կանանց

22:16   31 հուլիսի, 2021

Լարիսա Գուզեեւան քննադատել է կանանց բնական ծերացման եւ ալեհեր մազերի «նորաձեւության» համար: Հաղորդավարուհին այդ կապակցությամբ արտահայտվել է Instagram-ում՝ իր կարծիքն ուղեկցելով արխիվային լուսանկարով։

Ալեհեր մազերի եւ «բնական գեղեցկության» ինչ-որ հիմար նորաձեւության միտում կա. Ինչի համար։ Որ ի՞նչ։ Դե այո, ծերացման գործընթացն անխուսափելի է, բայց ինձ համար ավելի հաճելի է շփվել ցանկացած տարիքի բարելավված տարբերակներով կանանց հետ։  Եթե բնությունը հնարավորություն չի տվել, սակայն կարող ես փոխել, ինչու չփորձել․․․  Ես փորձարկումներ եմ անում իմ ողջ կյանքի ընացքում», - երկրպագուներին է դիմել դերասանուհին։

Սակայն արտիստուհու ոչ բոլոր երկրպագուներն են համաձայնել նրա կարծիքի հետ։ Նրանք կարծում են, որ Գուզեեւան չափազանց պահանջկոտ է տարիքով կանանց նկատմամբ։

«Ես ցանկացած տարիքում խնամված եւ կոկիկ եմ, կցանկանայի միշտ արժանի տեսք ունենալ, գտնել ոսկե միջինը, առանց «բնականության» եւ «արելավման», «Իսկ ինձ դուր է գալիս գեղեցիկ ալեհերությունը: Օրինակ, ինչպես Քրիստին Լագարդը: Խնամված ու բնական», - մեկնաբանություններում գրել են օգտատերերը։

Հետաքրքիր է, որ հրապարակմանը արձագանքել են արտիստուհու գործընկերները։ Ալիկա Սմեխովան եւ հաղորդավարուհի Յուլյա Զիմինան հրապարակմանը կից թողել են մի քանի զվարճալի սմայլիկներ:

 

Աղբյուրը՝ News.ru



© NEWS.am STYLE