Աստղային ոճ․ Անուշիկ Ալավերդյանի ամառային կերպարը

23:41   31 հուլիսի, 2021

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է ամառային քնքուշ կերպարը։

Ինստագրամի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է մաիսյն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Անուշիկը կրում է կանաչ երանգի, պուտավոր, երկարափեշ զգեստ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ էր կրում՝ տոպ, հեծանվային շորտ։ Անուշիկ Ալավերդյանը բաց գույնի սպորտային կոշիկ էր ընտրել։ Երգչուհին արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։



© NEWS.am STYLE