Ազնիվ անունը վերականգնելու հնարավորություն․ Ջոնի Դեփը շահել է Էմբեր Հերդի դեմ միջնորդությունը

10:23   1 օգոստոսի, 2021

Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի դատավարությունների շուրջ սկանդալը թափ է հավաքում։ Daily Mail-ը գրում է, որ դերասանը շահել է միջնորդությունը, որի արդյունքում կստուգվի, թե ինչ է եղել 7 մլն դոլարի հետ, որը Հերդը ստացել է ամուսնալուծությունից հետո:

Հիմա քաղաքացիական ազատությունների միությանը պետք է բացահայտի՝ արդյոք Էմբեր Հերդը նվիրաբերել է խոստացված գումարը։ Դա կօգնի ապացուցել, որ Էմբերը ստել է զրպարտության գործի ժամանակ։ Դեփի փաստաբանները կարծում են, որ այդ ժեստը կեղծիք էր, եւ փորձում են հաստատել, թե արդյոք երբեւէ կատարվել է վճարում: Հետաքրքիր է, որ հունվարին Daily Mail-ը հայտնել էր, որ Հերդը Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին վճարել է ընդամենը 100 000 դոլար խոստացված 3,5 մլն դոլարից։

Ջոնի Դեփի փաստաբանների դիմումը վճարման մասին փաստաթղթերի ներկայացման մասին, որը տրվել է Նյու Յորքի Վերին դատարանին, ընդունվել է։ Միակ բանը, որում դատարանը մերժել է «Կարիբյան ծովի ծովահենների» աստղին, այն է, որ փաստաթղթեր են տրամադրել, որոնք վերաբերում են դերասանուհու, որպես «բրենդի դեսպան» դերին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ջոնի Դեփը պահանջել էր վերանայել զրպարտության գործով դատարանի որոշումը։ Դերասանը փորձել է ապացուցել, որ բռնություն չի գործադրել նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի նկատմամբ։ Սակայն Լոնդոնի Բարձր դատարանը ճանաչել է դերասանուհու վրա Ջոնի հարձակման 14 դեպքերից 12-ը՝ դրանով իսկ մերժելով նրան 2 մլն ֆունտի հայցի բավարարումից: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Դեփն արդեն դիմել է Վերաքննիչ դատարան՝ The Sun-ի դեմ զրպարտության մասին հայցը վերանայելու խնդրանքով:

Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE