Բրիթնի Սփիրսի նոր ուղերձը ցնցել է երկրպագուներին

13:21   1 օգոստոսի, 2021

Բրիթնի Սփիրսը գրեթե ամեն օր ցնցում է հանրությանն իր Instagram-ի տիրույթում: Երգչուհին արդեն երկու տեսանյութ է հրապարակել, որոնցում հայտնվել է թոփլես։

Տարօրինակ տեսանյութերը թեժ վեճեր են առաջացրել համացանցում։ Ոմանք կարծում են, որ Սփիրսը խելագարվել է, եւ նման վարքագիծն անթույլատրելի է. «Այն, որ դու զբաղվում ես նման բաներով, սխալ է», «քեզ նորմալ պահիր, քեզ երեխաներ են նայում», «խոլագար», - գրում են նրանք:

Մյուսները հիանում են երգչուհու համարձակությամբ եւ կարծում են, որ դա իր հորն ուղղված յուրօրինակ ուղերձ է, որի խնամակալությունից հրաժարվելու համար դատավարություն է ընթանում․ «Աներեւակայելի գեղեցիկ կին», «Հիմա նա պարզապես ծաղրում է հորը», «Իմ թագուհի»։ Հոր դեմ ընդվզման տեսությունը պաշտպանում է նաեւ Daily Mail-ը՝ նշելով, որ միայն օրերս մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ բժշկական թիմը որոշում է կայացրել, որ աստղի շահերից ելնելով՝ Բրիթնիի հայրը կհեռացնվի խնամակալի պաշտոնից:

Սակայն Բրիթնիի վերջին հրապարակմանը տակ ավելի ու ավելի հաճախ են հայտնվում ենթադրություններ այն մասին, որ նրան կրկին հեռացրել են սեփական հաշվի կառավարումից, եւ որ նման տեսանյութերը միտումնավոր վարկաբեկում են երգչուհուն՝ նրան խանգարելով խնամակալության գործը հաղթելու պրոցեսում։ «Վերադարձրեք նրան հեռախոսը», «Սա անձնական տեսանյութ է։ Ջեյմի Լին կոտրել է քրոջ հեռախոսը», «Անվիճելի է, որ ինչ-որ մեկն ունի նրա օգտահաշվի հասանելիություն», - իրենց ապրումներով կիսվում են երկրպագուները։

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE