Դեցլի մայրը սկանդալային հայտարարություն է արել իր միակ թոռան մասին

11:14   1 օգոստոսի, 2021

Կիրիլ Տոլմացկու մահից երկուսուկես տարի անց նրա ամենամտերիմ մարդիկ դեռ վիճում են միմյանց հետ։ Ինչպես հայտնի է, Դեցլը երկար տարիներ չի շփվել իր հարազատ հոր՝ պրոդյուսեր Ալեքսանդր Տոլմացկու հետ, իսկ այժմ ոչ միայն պապիկին, այլեւ տատիկին կյանքից հեռացրել է նրա որդին՝ Անտոնին։

16-ամյա ժառանգը որոշել է գնալ հոր հետքերով եւ թողարկել է իր առաջին տեսահոլովակը՝ Juzeppe Junior կեղծանվամբ, որում հայտնի պապին մեղադրել է օգնության բացակայության մեջ: Բայց այդ ամենը երիտասարդ Թոնիի համար քիչ էին. Դրան հաջորդում է հարցազրույցը, որում նա Դեցլի ծնողներին կասկածում էր ժառանգության հետ կապված մեքենայությունների մեջ։ Տատիկը՝ Իրինա Տոլմացկայան չի հանդուրժել այդ ամենը։

- Սուտը շատ է։ Ներեցեք, սակայն ինձ դուր չի գալիս, երբ տղան սկսում է իր կարիերան ստով։ Ուզում եմ ասել, «Արգելակիր, տղա», - ասել է Դեցլի մայրը Instagram-ի բաժանորդներին: - Իրականում, ես նույնպես շատ պահանջներ ունեմ թոռանս նկատմամբ։ Սկսենք գոնե նրանից, որ մենք չենք շփվում, նա դիմում է ինձ, միայն այն ժամանակ, երբ նրան գումար է հարկավոր։ Օրինակ, Թոնին մոր հետ ապրում է իմ բնակարանում։ Թոռս կարող է ինձ կոմունալների հաշիվն ուղարկել, ասել, որ իրենց պարտքն է Դրանով մեր շփումն ավարտվում է։

Իրինա Տոլմացկայայի խոսքով՝ ինքը պարբերաբար վճարում է այն բնակարանի համար, որն ինքը տվել է Թոնիին եւ նրա մորը՝ Յուլյա Կիսելյովային: Տատիկը մարել է բոլոր կոմունալ պարտքերը, բայց հիմա փողի պակասի պատճառով պատրաստվում է թոռանը նվիրաբերել այդ բնակարանը. իբր, նա վերջապես սկսել է վաստակել, իսկ դա նշանակում է, որ կկարողանա իրեն ապահովել։

Սակայն ամենասարսափելին այն է, որ Դեցլի որդին երբեք չի այցելել հոր գերեզմանին։

- Իր հարցազրույցում նա նշել է, որ ինձ հետ գնում է գերեզմանատուն, բայց դա ճիշտ չէ, - հայտարարել է Տոլմացկայան։ - Նա երբեք գերեզմանում չի եղել, երեւի դա նրա համար դժվար է ... Գիտեք, ես վաղուց ոչ մեկից չեմ նեղանում, պարզապես ջնջում եմ իմ կյանքից: Թոնիի կյանքում ես այլեւս չկամ ու չեմ լինի։ Նա չգիտես ինչու կարծում է, որ ես միլիոնատեր եմ, որ իմ գրպանները լի են փողով։ Բայց ես հիմա նույնիսկ չեմ աշխատում․ ազատվել եմ, որպեսզի խնամեմ հիվանդ մորս։ Իսկ գիտեք, թոռս ինձ ինչ ասաց․ «Իզուր ես հեռացել աշխատանքից։ Անհրաժեշտ էր տատիկին տանել ծերանոց»։

Իրինա Տոլմացկայի բաժանորդները անտարբեր չեն մնացել այդ խոստովանություններին: «Դա հարված է մեջքից», «Խեղճ Կիրիլ, որդու խոստավանություններից հետո, հավանաբար, դագաղում շուռ է եկել», - գրել են Դեցլի երկրպագուները: Այդ բանավեճի մեջ փորձել է ներխուժել նաեւ ռեփերի հայրը, սակայն Ալեքսանդր Տոլմացկուն քննարկումից վռնդել են խայտառակ ձեւով։ Երկրպագուները վստահ են, որ նա դեռ շատ տարիներ առաջ է դավաճանել իր որդուն եւ կնոջը՝ գնալով մեկ այլ կնոջ մոտ։

Աղբյուրը՝ Комсомольская правда



© NEWS.am STYLE