Գիտեի՞ք արդյոք. «Մթնշաղ». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

12:22   1 օգոստոսի, 2021

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Քեթրին Հարդվիկի ՝ 2008թ.-ի « Մթնշաղ» ժապավենի մասին։

Եվ այսպես…

1.Ֆիլմը Ստեֆանի Մայերի «Մթնշաղ» վեպի էկրանավորումն է։

2.Էդվարդի դերում Ստեֆանի Մեյերը տեսել է միայն Հենրի Կավիլին, սակայն էկրանավորման սկզբում պարզ դարձավ, որ դերասանը չի համապատասխանում իր կերպարին : Քաստինգի ժամանակ քննարկվել է Թոմ Սթարիջի թեկնածությունը, սակայն արդյունքում դերը ստացել է Ռոբերտ Փաթինսոնը։

3.Թեյլոր Լոտները (Ջեյքոբ) և Էշլի Գրինը (Էլիս) ֆիլմում  կեղծամ են կրում։

4.Բելլա Սվոնի դերի համար դիտարկվում էր Ջենիֆեր Լոուրենսի թեկնածությունը, սակայն գլխավոր հերոսուհը դերը խաղացել է Քրիստեն Ստյուարտը։

5.Էդվարդի կերպարը ստեղծելու համար ներկել են Ռոբերտ Փաթինսոնի մազերը եւ փոխել սանրվածքը: Նկարահանման յուրաքանյուր օր   նա շագանակագույն կոնտակտային լինզաներ է կրել (դերասանի աչքերը  կապույտ են), եւ նրան հատուկ դիմահարդարում են արել։

6.Ի սկզբանե Քեմ Ժիգանդեն փորձել է Էմմեթ Կալենի դերը, սակայն նրան բաժին է հասել Ջեյմսի անտագոնիստի կուսակցությունը։

7.«Never Think» կոմպոզիցիան «Մթնշաղ»-ի սաունդթրեքի համար գրել է գլխավոր դերակատար Ռոբերտ Փաթինսոնը։

8.Բիլի Բյորքն ինքն է որոշել, որ իր հերոսը՝ Չարլին, կունենա բեղեր։

9.Քրիստեն Ստյուարտի զգեստն արժեր ընդամենը 20 դոլար։ Իսկ Ռոբերտ Փաթինսոնի կոստյումը ֆիլմի ամենաթանկ հագուստն է։

10.Ֆիլմի սաունդթրեքը թողարկվել է 2008 թվականի նոյեմբերին և վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում արդեն հայտնվել է Billboard 200 հիթ-շքերթի առաջին հորիզոնականում։ Ամբողջ աշխարհում սկավառակը վաճառվել է ավելի քան 2 000 000 օրինակով ՝ դառնալով կրկնակի պլատինե։

11.Ֆիլմի՝ DVD-ով թողարկման առաջին իսկ օրը վաճառվել է ավելի քան երեք միլիոն սկավառակ։ Այս արդյունքի շնորհիվ կինոժապավենը տեղ է զբաղեցրել կինոյի պատմության մեջ ամենապահանջված թողարկումների հնգյակի շարքում:

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE