Լողազգեստ, ծովափ․ Սոֆի Մխեյանի լուսանկարը Թունիսից

10:48   1 օգոստոսի, 2021

Երգչուհի Սոֆի Մխեյանը մեկնել է Թունիս հանգստի, որտեղից կիսվում է լուսանկարներով ու տեսանյութերով։

Իր Instagram-յան էջում տեղադրված կադրում Սոֆին կերպարանք է ծովափին։ Նա կրում է պուտավոր պրինտով լողազգեստ, մոխրագույն վերնազգեստ, ծղոտե լայնեզր գլխարկ։ Լողափնյա կերպարը երգչուհին համադրել է արեւային ակնոցի հետ։ Երգչուհին հավաքել է մազերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից Սոֆին գրել է․ «Թունիսը դիմավորեց սիրով ու ջերմությամբ) ու շաաաա՜տ տաք արևով +38 )»։

«Կան մարդիկ, որ Աստծուց ստանում են հարազատ հոգու տեսքով պարգեւ, կամ չեն ստանում...

Անվերջ կխոսեն, անվերջ կքննարկեն, անվերջ կարտահայտվեն, լավ ու վատ կանեն, կբամբասեն, հաջորդիվ՝ կմոռանան ու կմեծարեն, չճանաչելով` կգնահատեն... և թո՜ղ....

իսկ էկրաններից դուրս կա մեկ այլ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ... ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ )

Ես այն ամենաերջանիկներից եմ, ում բաժին է հասել քեզ պես պարգևը, բացառիկ տեսակի հարազատ հոգի, ընկերուհի, վաղուց արդեն քույր...

Շնորհավորում եմ ծնունդդ. Աստված թող Օրհնի ու միշտ Պահապան լինի Քեզ:

Առողջ լինես, երջանիկ և անսահման ուրախ, Աստծո կամոք, թող հարատեւի մեր ընկերությունը, շարունակվի շաաաա՜տ երկար տարիներ:))))

Այսօր՝ Քեզ խենթանալիք Օր) ՆԱԶԵՆԻ», - ավելի վաղ՝ շնորհավորելով հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյան տարեդարձը գրել էր Սոֆի Մխեյանը։ 



© NEWS.am STYLE