Համարձակ դեկոլտե, ուլտրակարճ կիսաշրջազգեստ․ Մերի Հակոբյանի գայթակղիչ կերպարը

12:51   1 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մերի Հակոբյանն իր երկրպագուների ու հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում ներկայացրել է իր գայթակղիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում է խորը դեկոլտեով, սեւ գույնի տոպ, ոտքի հատվածում բացվածքով ուլտրակարճ կիսաշրջազգեստ, ինչ ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Մարիի մազերն արձակված են, նախապատվությունը տվել է վառ ու ընդգծված շպարին։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները, ականջօղեր, վզնոց, ժամացույց։ Հրապարակումը դերասանուհին չի մկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Մոսկվա քաղաքում։ Մերին սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր ալիքավոր հարդարված մազերը, նախապատվություն տվել մեղմ շպարին։ Դերասանուհին չէր մեկնաբանել հրապարակումը, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել․ «Տիկնիկ», «հիասքանր տեսք», «գեղեցկության եւ էլեգանտության համադրություն»։



© NEWS.am STYLE