«Աննման հայուհի»․ Սիլվի Բարկովան՝ երեկոյան կերպարում

13:31   1 օգոստոսի, 2021

Դերասանուհի Սիլվի Բարկովան, ով ամուսնությունից հետո բնակվում է Հնդկաստանում, նոր լուսանկարներ է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ գույնի, թափանցիկ հատվածներով, մարմինն ընդգծող, սեւ գույնի երեկոյան զգեստ, նույն երանգի բարձրակրունկներ։ Նրա մազերն արձակված են, նախապատվությունը տվել  է վառ շպարին։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում է փոքրիկ պայուսանկը։

Միշտ զգույշ եղեք կնոջ մասին լսածի հանդեպ։ Լուրերը շրջանառվում են կամ տղամարդկանց, կամ տղամարդու կողմից)), որոնք չեն կարող ստանալ նրան, կամ չեն կարող մրցակցել նրա հետ», - հրապարակումը մեկնաբանել է Սիլվին։ Իսկ հետեւորդներն իրենց հերթին գնահատել են դերասանուհու կերպարն ու բազում հաճոյախոսություններ ուղղել՝ գրելով․ «Աննման հայուհի»,«որքան գեղեցիկ եք», «Ռումբ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին հնդկական հագուստ էր կրում։ Սիլվին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր աքսեսուարը։ «Ժամանակ կգա, երբ արցուքներդ կհոսեն ոչ թե խնդիրների, այլ այն պատճառով, որ Աստված պատասխանել է քո աղթոքներին»,- հրապարակումը մակագրել էր Սիլվին։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Գեղեցկուհի», «տիկնիկ»։



© NEWS.am STYLE