Եվգենի Պետրոսյանի կինը հայտարարել է, որ անպայման այնպես կանի, որ որդին հայերեն սովորի

14:11   1 օգոստոսի, 2021

Տատյանա Բրուխունովան արդեն երկու տարի երջանիկ է Եվգենի Պետրոսյանի հետ ամուսնության մեջ: Նրանք ամուսնությունը գրանցել են 2019թ․-ի դեկտեմբերին, իսկ մի քանի ամիս անց լույս աշխարհ է եկել նրանց որդին՝ Վահանը։

Աստղային զույգը չի սիրում հանրությանը ցուցադրել անձնական կյանքը եւ նույնիսկ չի բացահայտում որդու դեմքը համացանցում: Սակայն դա չի խանգարում Բրուխունովային ակտիվորեն վարել իր միկրոբլոգը, որտեղ նա երկրպագուների հետ կիսվում է երեխայի գեղեցիկ լուսանկարներով։

Օրերս Տատյանան մարաթոն է կազմակերպել բաժանորդների հարցերին պատասխանելու համար եւ պատմել, որ անպայման այնպես կանի, որ իր որդին հայերեն իմանա: Հայտնի է, որ տղայի հայրը՝ Եվգենի Պետրոսյանը, ծնվել է հայ-հրեական ընտանիքում, ուստի ամուսինները ցանկանում են, որ Վահանը փոքր տարիքից պատվի իր նախնիների ավանդույթները։

«Վահան Պետրոսյանցը չի կարող չիմանալ իր նախնիների լեզուն», - Instagram-ում գրել է Տատյանան՝ երկրպագուներին հիշեցնելով ամուսնու իրական ազգանունը։



© NEWS.am STYLE