Իսլամ ընդունած Անաստասիա Ռեշետովան խոստովանել է, որ ալկոհոլ է օգտագործում

16:09   1 օգոստոսի, 2021

Տիմատիի նախկին սիրելի՝ մոդել Անաստասիա Ռեշետովան բոլորովին վերջերս երկրպագուներին հայտնել է, որ իսլամ է ընդունել։ Այդ ժամանակ մոդելը խոստովանել է, որ լիովին հրաժարվել է ալկոհոլից եւ շատ ժամանակ է ծախսում Ղուրանի ուսումնասիրման համար։ Բայց ուշադիր հետեւորդներին չես խաբի։ Instagram-ի Stories բաժնում նրանք Անաստասիայից հետաքրքրվել են, թե ինչու, չնայած իր նոր հավատքին, նրան հաճախ նկատում են սեղանի շուրջ, որտեղ ալկոհոլային խմիչքներ են: Արդյունքում նա խոստովանել է, որ իրեն թույլ է տալիս խմել։

«Սովորաբար ինձ հետ սեղանի շուրջ կարող են լինել մարդիկ, ովքեր խմում են։ Նույնիսկ, եթե ես ինձ թույլ եմ տալիս խմել, դա զուտ իմ անձնական գործն է», - գրել է Անաստասիա Ռեշետովան։

Հարկ է նշել, որ մահմեդականների համար սպիրտային խմիչքի օգտագործումը «Հարամ» հասկացության տակ է, ինչը նշանակում է, որ արգելված է։ Կարելի է խմել միայն այն խմիչքները, որոնցում ալկոհոլը ոչ ավելի է, քան 0,5%-ը:

Աղբյուրը՝ 5 канал



© NEWS.am STYLE