20:16 1 օգոստոսի, 2021Netflix-ը վերջապես գաղտնազերծել է, թե ով կդառնա նոր թագուհին, ինչպես նաեւ ում է բաժին հասել արքայադուստր Դիանայի դերը «Թագը» սերիալում: Եղիսաբեթ II-ի դերը հինգերորդ եթերաշրջանում կխաղա Իմելդա Սթոնթոնը, որը առավել հայտնի է «Հարի Փոթերում» կերտած Դոլորես Ամբրիջի դերով: Իսկ Լեդի Դիին կմարմնավորի Էլիզաբեթ Դեբիկին։

Ի սկզբանե սերիալը նախատեսվում էր ավարտել 5-րդ եթերաշրջանով, սակայն ավելի ուշ այն մեկ տարով երկարացվեց։ Վերջին եթերաշրջանում թագուհուն մարմավորում էր Օլիվիա Քոլմանը, իսկ հենց սկզբում երիտասարդ Էլիզաբեթի դերը կատարում էր Քլեր Ֆոյը։ Դիանան սերիալում հայտնվել է միայն անցյալ եթերաշրջանի ժամանակ, դերը հասել է Էմմա Կորինին:


Աղբյուրը՝ Super
Լուսանկարները՝ GettyImages