Սիլվա Հակոբյանը կիսվել է դստեր զվարճալի տեսանյութով

15:37   1 օգոստոսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է նրա դուստրը՝ փոքրիկ Միլան։

View this post on Instagram

A post shared by Silva Hakobyan (@silvahakobianofficial)

Ինստագրամյան էջում հրապարակված զվարճալի կադրերում մոր եւ դստեր երկխոսությունն է։ Միլան ասում է, որ սոված է, իսկ Սիլվան իր հերթին պարզում է, թե ինչ է ցանկանում ուտել դուստրը։

«Բազմաթիվ հետևորդներիս խնդրանքով», - հրապարակմանը կից գրել է Սիլվան, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են հղել փոքրիկին։

Նշենք, որ օրսր առաջ երգչուհին մկրտել էր դստերը։ Օրեր առաջ հրապարակված կադրերում պատկերված էին Սիլվան, նրա ամուսինը, դուստրը, մկրտության կնքահայր՝ հայտնի վարսահարդար Գեորգի Կոտն ու նրա կինը։ Ջերմ լուսանկարներին կից տաղանդավոր երգչուհին գրել էր․ «Թող Աստծո օրհնությունը մշտապես քեզ հետ լինի, իմ Միլա»։



© NEWS.am STYLE