«Գեղեցկություն»․ Իրինա Այվազյանի նուրբ կերպարը

18:46   1 օգոստոսի, 2021

Երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է նուրբ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է ծաղկավոր պրինտով, ուսերը բաց, ամառային զգեստ։ Իրինան արձակել է ուղիհարդարված մազերը, նախընտրել է նվազագույն շպար։ Նրա կերպարն ամբողջացնում է ոճային վզնոցը։ Իրինա հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել՝ գրելով․ «Գեղեցկություն», «արեւ», «սիրուն»։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Իրինան սեւ տոպ էր կրում, որը համադրել էր հովազային պրինտով վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերը, գլխազարդ էր կրում։ Իրինան նախապատվություն էր տվել նուրբ դիմահարդարմանը։ «Ծնվել էինք ձախողելու համար»․- հրապարակումն անգելերենով մեկնաբանել էր Իրինան, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին արել։



© NEWS.am STYLE