Լուսինե Թովմասյանն առանց շպարի

20:43   1 օգոստոսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բնական կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Լուսինեն առանց շպարի է, նրա մազերը հավաքված են։ Գեղեցկուհին կերպարանք է ընդունել լողափին։ Հրապարակմանը կից գեղեցկուհին նշել է գտնվելու վայրը՝ Կիպրոս։

Ավելի վաղ տեղադրված կադրում Լուսինեն ատլասե, միջին երկարության զգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու նախընտրել բնական շպար։ Կերպարն ամբողջական էր դարձրել ծղոտե պայուսակը։ «Օրվա լուքը»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE