«Երբ սկսում ես գնահատել կյանքդ, քեզ դնում ես առաջին տեղում»․ Լիլիթ Բասյան

21:53   1 օգոստոսի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հրապուրիչ կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը կրում է ծաղկավոր պրինտով հանդերձանք։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից Լիլիթը գրել է․ «Երբ սկսում ես գնահատել կյանքդ, քեզ դնում ես առաջին տեղում»։

Ավելի վաղ հրապարակված ընտանեկան տեսանյութում Ալեքսանդր Բաբասյան կրտսերը ճոճվում էր, իսկ Լիլիթը մեղմ ու անդադար համբուրում էր նրան։  Ընտանեկան հրապարակմանը կից սննդաբանը գրել էր․ «Սեր»։



© NEWS.am STYLE