Սոնա Ռուբենյանը՝ քնքուշ կերպարում

22:42   1 օգոստոսի, 2021

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է բնական ու քնքուշ կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 2 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Սոնան կրում է սեւ բլուզ, նույն գույնի վերնաշապիկ, ինչը համադրել է ծղոտե լայնեզր գլխարկի հետ։ Երգչուհին առանց շպարի է, իսկ մազերն արձակված են։ Հրապարակումը Սոնան չի մեկնաբանել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Սոնան պատկերված էր եկեղեցու ֆոնին։ Երգչուհին կրում էր սպիտակ բլուզ, մոխրագույն երանգի լայն տաբատ, վերնաշապիկ։ Տաղանդավոր երգչուհու մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Նրա կերպարն ամբողջացնում էին ոճային սպորտային կոշիկներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE