«Ամենասիրուն աղջիկ»․ Հասմիկ Խոջյանի ամառային լուսանկարները

23:49   1 օգոստոսի, 2021

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հետեւորդներին ներկայացել է ամառային առօրյա կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարներում Հասմիկը կրում է ծաղկավոր պրինտով, երկարափեշ զգեստ, բարձրակրունկներ։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է։ Հմայիչ կերպարն ամբողջացրել են ծղոտե գլխարկն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Հասմիկի հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Ամենասիրուն աղջիկ»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Հասմիկը կապույտ գույնի, միջին երկարությaն զգեստ էր կրում։ Երիտասարդ դերասանուհին այն համադրել էր սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Հասմիկն արձակել էր ուղիղ հարդարված մազերը։ «Այս նկարները նկարված են հեռախոսով, եւ ոչ մի տեսակի ֆոտոշոփ չկա, նույնիսկ գունային։ Անկեղծություն կա այստեղ։ Սիրում եմ անկեղծ ամեն ինչը՝ մարդկանց, իրավիճակները, հարաբերությունները... Դա է պատճառը, որ իմ շրջապատում միայն անկեղծ մարդիկ են։ Նույնիսկ հետեւորդներս են ամենաանկեղծ մարդիկ, վստահ եմ»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE