Ցեկալոյի գայթակղիչ կինը նկարահանվել է անկեղծ կերպարում

23:21   1 օգոստոսի, 2021

Ալեքսանդր Ցեկալոյի երիտասարդ կինը՝ Դարինա Էրվինը, ով գրեթե 30 տարով փոքր է ամուսնուց, սիրում է Instagram-ում ցուցադրել իր բարեմասնությունները:

Նախօրեին նա որոշել է զերծ մնալ «մերկությունից», բայց, միեւնույն է, հաճելիորեն անհանգստացրել է բաժանորդներին։ Դարինա Էրվինը լուսանկարել է իրեն տան հայելու առջեւ՝ կրելով կաշվե հանդերձանք․ կաշվե կիսաշրջազգեստ, կաշվե բաճկոն եւ սեւ գույնի, խորը դեկոլտեով տոպ։

«Որքան կոպիտ է ձեր կողմից ինձ չհրավիրել այնտեղ, որտեղ ես չէի ուզում գնալ», - գրել է նա լուսանկարին կից:

Ցեկալոյի կնոջ դեկոլտեն հիացրել է նրա բաժանորդներին։ Նրանք նախանձում են շոումենին ու նշում, որ Դարինայի կազմվածքը մոտ է կատարելությանը։

«Անհավանական գեղեցկուհի», «պարզապես կատարյալ կին», «սեւ կատու, որը երջանկություն է բերում», «ինչ սեքսուալ ես դու», «Կրակ», – մեկնաբանություններում գրել են հետեւորդները:



© NEWS.am STYLE