«Քայլելու եմ, անկասկած. ընտանիքս, ընկերներս եւ սիրելիս մի վայրկյան անգամ չեն կասկածել». վթարի ենթարկված Թամարա Գեւորգյանի գրառումը

10:01   2 օգոստոսի, 2021

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը, որն օրեր առաջ վթարի է ենթարկվել, նոր գրառում է արել՝ հայտնելով, որ անցել է բոլոր վիրահատությունները։

«Առաջին հերթին շնորհակալությունս եմ ուզում հայտնել ինձ համար թանկ ու կարեւոր մարդկանց՝ ընտանիքիս, իմ մասին անհանգստացող եւ իմ կողքին կանգնող ընկերներիս, շնորհակալությունս եմ հայտնում իմ մասին անհանգստացող ու ինձ դրա մասին իրազեկ չպահող ընկերներիս…

Լրագրողներին, ովքեր եւս հետաքրքրվում են իմ առողջությամբ, ասեմ, որ անցել եմ բոլոր վիրահատություններն ու այժմ կինեզիստի օգնությամբ փորձում եմ ոտքի կանգնել… Քայլելու եմ անկասկած…

Ընտանիքս, ընկերներս եւ սիրելիս մի վայրկյան անգամ չեն կասկածել ու այդ հավատի շնորհիվ է, որ ես այսօր առավել քան երբեւէ վստահ եմ, որ քայլելու եմ…

Արհավիրքներն անգամ անզոր են այն սիրո դեմ, որը ես եմ վայելում այսօր…»,- գրել է դերասանուհին։



© NEWS.am STYLE