Գեղեցիկ կարգավիճակ. բալիկի սպասող Սոֆյա Պողոսյանի լուսանկարը

11:41   2 օգոստոսի, 2021

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին, որը սպասում  առաջնեկի ծնունդին, ոճային զգեստ է կրում։ Սոֆյա Պողոսյանն այն համադրել է սպիտակ սպորտայի կոշիկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, լուսանկարը մեկնաբանված չէ։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ էր կրում։ Սոֆյա Պողոսյանը հավաքել էր մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել էր Լաս Վեգասում։



© NEWS.am STYLE