ԱՄՆ-ում Քուրտ Քոբեյնի տունը մշակութային ժառանգության օբյեկտ են ճանաչել

10:59   2 օգոստոսի, 2021

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Աբերդին քաղաքում գտնվող մեկ հարկանի տունը, ուր մեծացել է «Nirvana» ռոք խմբի առաջնորդ Քուրբ Քոբեյնը, դարձել է մշակութային ժառանգության օբյեկտ։ Այս մասին Facebook-ում հայտնել է նահանգի հնագիտական եւ պատմական ժառանգության պահպանության դեպարտամենտը։

«Այս տանը, որը պատկանել է Դոնալդ եւ Վենդի Քոբեյններին, անցել է Քուրտ Քոբեյնի («Nirvana» խմբի առաջնորդ) մանկությունը 1968-1984թթ․»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դեպարտամենտի տեղեկություններով՝ Քոբեյնը հենց այստեղ է սկսել զբաղվել երաժշտությամբ եւ էքսպերիմենտներ անել տարբեր գործիքներով, ինչը հիմք է դարձել նրա հետագա ստեղծոգործության համար։ Տունը ներառվել է նշանակալի մշակութային շինությունների ռեեստրում։

Dazed-ի հաղորդմամբ՝ տունը կառուցվել է 1923թ․-ին։ Ներկայիս համասեփականատեր Լի Բեկոնն այն Քոբեյնի ընտանիքից գնել է 2018թ․-ին եւ կարճ ժամանակ անց սկսել է վերականգնել։ Բեկոնի խոսքով՝ ռեստավրացիան 90-95 տոկոսով ավարտված է։ Հաջորդ գարնանը ծրագրվում է անվճար էքսկուրսիաներ կազմակերպել։



© NEWS.am STYLE