«Մենք կլռենք՝ կողք կողքի նստած, որովհետեւ խոսուն է նույնիսկ մեր լռությունը». Իննա Խոջամիրյան

13:42   2 օգոստոսի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններով կիսվել է իր մտքերով։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, դերասանուհին մոխրագույն տաբատ է կրում ու պիջակ։ Իննա արձակել է մազերը, իսկ բնական շպարն ընդգծել է գեղեցկությունը։ «Մենք կլռենք՝ կողք կողքի նստած․․․ Որովհետեւ խոսուն է նույնիսկ մեր լռությունը․․․ Կհամբուրես ձեռքս ու այն պինդ կսեղմես ափիդ մեջ․․․ Եվ այդ խավարի ու խուլ լռության մեջ ես երջանիկ կլինեմ․․․ Անձայն ու աննկատ․․․ Մեկ ճանապարհին նայելով, մեկ՝ ձեռքերիս․․․ Որոնք քեզնով են բուրում»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին պիջակ էր կրում, երկարաճիտներ։ Իննան արձակել էր մազերը։ «Եվ ամեն անգամ, երբ այնքան ասելիք կունենանք իրար, ալիքները կսրբեն բոլոր բառերն իմ ու քո մեջ․․․ որովհետեւ իրար նայելու փոխարեն մեզ տրված ողջ ժամանակում մենք միայն ալիքներին նայեցինք»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE