«Բարեկազմ է, ուշադրություն գրավող». Սոլնցեւը պատմել է Լենա Միրոյի մասին

12:39   2 օգոստոսի, 2021

«Դոմ 2» իրապատում-շուի նախկին մասնակից, հաղորդավար Ռուստամ Սոլնցեւը բացահայտել է ռուսական ամենահայտնի «բամբասկոտ» Լենա Միրոյի անձի վերաբերյալ գաղտնիքը։ Միրոն «LiveJournal»-ում հաճախ վիրավորական է արտահայտվում աստղերի մասին։ Սոլնցեւի խոսքով՝ դա հորինված կերպար չէ, նման մարդ իրականում գոյություն ունի։

«Ճանաչում եմ նրան, տեսել եմ «НТВ»-ով։ Նորմալ աղջիկ է, նրա հետ ամեն ինչ կարգին է։ Բայց նա շատ սկզբունքային է։ Բարեկազմ է, ուշադրություն գրավող։ Նա աղաղակել է ու հեռացել ստուդիայից։ Բայց դա նրան վատ մարդ չի դարձնում»,- News.ru-ի հետ զրույցում ասել է նա։

Սոլնցեւը վստահ է, որ աղջիկը, որին ինքը հանդիպել է «НТВ»-ում եւ աղջիկը, որը խայթող գրառումներ է անում աստղերի մասին, նույն մարդն է։ Նա ընդգծել է, որ աջակցում է Լենային եւ կարծում է, որ նրա գործողություններում աստղերի հացեին վիրավորական ոչինչ չկա, քանի որ չի կարելի վիրավորվել ճշմարտությունից։ «Իսկ ի՞նչ արգելված թեմաներ կարող են լինել աստղերի մասին։ Նրանց ճապերի՞, ալկոլոհոլիզմի՞ եւ թմրամոլությա՞ն վերաբերյալ։ Խնդրում եմ։ Հիմարություն է նեղանալ ճշմարտությունից»,- ասել է նա։

Ընդ որում, Սոլնցեւը նշել է, որ Միրոյի համար արգելված թեմա կա․ քննադատելիս նա չի դիպչում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սոլնցեւը խոստովանել է, որ «LiveJournal»-ում կարդում է «բամբասկոտին»։ «Նա երբեմն այնտեղ ինձ էլ է հիշատակում, քննադատում։ Զվարճալի է։ Ես դրանից չեմ վիրավորվում»,- նշել է նա։

 



© NEWS.am STYLE