«Դիմահարդարմա՞մբ, թե՞ առանց շպարի». Իվետա Մուկուչյանի լուսանկարները

18:16   2 օգոստոսի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Երգչուհին Ինստագրամյան էջում տեղադրել է լուսանկարներ շպարվելու ընթացքում ու դրանից հետո։ «Դիմահարդարմա՞մբ, թե՞ առանց շպարի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Իվետան։ Երգչուհու երկրպագուներն գնահատել են լուսանկարներն ու նրան դրական խոսքեր ուղղել։ «Երկուսն էլ, բայց գեղեցկությունը պարզության մեջ է»,- գրել է օգտատերերից մեկը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Իվետան վառ գույնի զգեստ էր կրում, որը ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին արձակել էր մազերն ու վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում էր խոշոր վզնոցը։ «Նիդերլանդներում հաջող ելույթից հետո: Հատուկ շնորհակալություն հայ համայնքին ջերմ ընդունելության համար։ Մեկ բաժակ գինի թռիչքից առաջ...»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE