Մոսկվայի գեղարվեստական թատրոնի թատերախումբը Բուզովայի պատճառով բոյկոտ է հայտարարել

14:44   2 օգոստոսի, 2021

Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական թատրոնի արտիստները որոշել են բոյկոտ հայտարարել Օլգա Բուզովայի պատճառով։ Նրանք պահանջում են բեմից հեռացնել աստղին, հայտնում է PopCake-ը։

Օլգա Բուզովան կրկին քննադատության օբյեկտ է դարձել երիտասարդ Իոսիֆ Ստալինի կյանքի մասին «Հրաշալի վրացին» ներկայացմանը մասնակցությունից հետո։ Անկախ սկանդալից՝ թատրոնին հաջողվել է ամբողջությամբ լցնել դահլիճը։ Վերջերս հայտնի է դարձել, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարը որոշում է կայացրել հեռուստահաղորդավարուհուն ներգրավվել եւս մի քանի ներկայացման մեջ, որոնք ծրագրված են այս տարվա աշնանը։

Այս պահին նրա հոնորարի չափը հաստատված չէ, սակայն ավելի վաղ արտիստը մոտ 500 հազար ռուբլի է ստացել։ Նորությունը զայրացրել է թատրոնի դերասանական կազմին։ Արտիստները բայկոտ են սկսել՝ պահանջելով հեռացնել «Դոմ 2»-ի աստղին։

«Մենք մտադիր չենք աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանուհու հետ։ Դա հարգանքի բացակայություն ենք համարում դերասանների հանդեպ, որոնք միջինում 50 հազար ռուբլի են ստանում։ Եթե ցանկանում եք աշխատել ապաշնորհների հետ, նոր թատերախումբ հավաքեք, իսկ մենք ադեկվատ ղեկավարություն ունեցող թատրոն կտեղափոխվենք»,- հայտնել է նախաձեռնող խմբի ներկայացուցիչը։

Թատրոնի ղեկավարի տեղակալ Զախար Պրիլեպինը պարզաբանել է, որ հայտնի երգչուհու մասնակցությամբ բեմադրությունը հետաձգվել է։ Գեղարվեստական ղեկավար Էդուարդ Բոյակովը նախաձեռնել է որոշման կայացումը պետական դումայի՝ սեպտեմբերին ծրագրված ընտրությունների առնչությամբ։

 



© NEWS.am STYLE