«Տիկնիկ». Իրինա Այվազյանի լուսանկարը

16:43   2 օգոստոսի, 2021

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Իրինան վարդագույն հագուստ է կրում։ Երիտասարդ դերասանուհին արձակել է մազերն ու նախընտրել է բնական դիմահարդարում։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել Իրինային. «Տիկնիկ», «միշտ փայլում ես»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր ծաղկավոր պրինտով, ուսերը բաց, ամառային զգեստ։ Իրինան արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախընտրել էր նվազագույն շպար։ Նրա կերպարն ամբողջացնում էր ոճային վզնոցը։ Իրինա հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել՝ գրելով․ «Գեղեցկություն», «արեւ», «սիրուն»։



© NEWS.am STYLE