«Իմ միակ հարստությունն ընտանիքս է». Լիլիթ Մուրադյան

22:11   2 օգոստոսի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկարն եր է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի եւ իրենց երեխաների հետ։ «Իմ միակ հարստությունն ընտանիքս է, միակ երազանքս, որ ապրենք խաղաղ երկրում, առանց վախի»,- մեկնաբանություններում գրել է Լիլիթը։

Ավելի վաղ Լիլիթն ընտանեկան լուսանկարով շնորհավորել էր որդուն, որը հինգ ամսական էր դարձել։ «Շնորհավոր 5 ամսականդ տղաս, դու մի ուրիշ բալիկ ես, շատ ուրիշ, քո մեծ աչքերի մեջ կարծես մի ամբողջ կյանք լինի, 44 օր, որ միասին ենք ապրել ու պայքարել, թվում է թե ուր որ է կխոսես մեզ հետ մեծ մարդու պես, կպատմես մեզ քո մասին, դու տարբրվում ես բոլոր երեխաներից, իմ փխրուն, բարի ձագուկ։ Դու և Անդրեան առողջ եղեք, մնացած ամեն բան մենք կանենք ձեզ համար, որ ունենաք անհոգ մանկություն, շնորհկալ ենք, որ կաք մեր կյանքում ու մեր դատարկված սրտերին և հոգիներին ստիպում եք ապրել», - գրել էր հաղորդավարուհին։



© NEWS.am STYLE