Մահացել է հայտնի ռեփեր Fetty Wap-ի չորսամյա դուստրը

16:19   2 օգոստոսի, 2021

4 տարեկանում մահացել է ամերիկացի ռեփեր Fetty Wap-ի (Վիլի Մաքսվել II) դուստրը՝ Լորեն Մաքսվելը։ Այս մասին Ինստագրամյան էջում հայտնել է նրա մայրը։

«Իմ յուրօրինակ, գեղեցիկ, ուրախ, վառ, սիրող, տաղանդավոր, խելացի եւ կամակոր արքայադուստր-ջրահարս-Ջրհոսն է։ Եթե տեսնեք այս հրապարակումը, պարզապես ասեք․ «Ես սիրում եմ քեզ, Լորեն»։ Ասում են՝ հոգիները կարող են զգալ ձեր սերը»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by @fineassturquoise

ET Canada-ն հայտնում է, որ առայժմ հայտնի չեն երեխայի մահվան պատճառն ու մահվան հստակ օրը։

Լորենը հիփ-հոփ կատարողի հինգերորդ երեխան էր։ Ռեփերը տարբեր կանանցից յոթ երեխա ունի։



© NEWS.am STYLE