«Անուշ» ներկայացման բացօթյա պրեմիերան ու երեկոյի հայտնի հյուրերը (ֆոտո)

15:23   2 օգոստոսի, 2021

Օրերս Թումանյանի «Անուշը» հանդիսատեսին ներկայացվեց նոր շնչով ու մոտեցմամբ: Վառվող ջահերը,  խորհրդավոր կերպարները, էթնիկ պարերն ու դրամատիկ սիրո պատմությունը հնարավորություն տվեցին նորովի վերապրել թումանյանական պոեմը: Բացօթյա թատերական ներկայացումը հագեցած էր երաժշտական ու էթնիկ պարային լուծումներով ու յուրահատուկ էֆեկտներով:

Պրեմիերային ներկա են եղել նաեւ հայկական շոու-բիզնեսից մի շարք հայտնիներ, որոնց կտեսնեք ֆոտոռեպորտաժում:



© NEWS.am STYLE