Օլգա Բուզովան հորը մեկ միլիոն ռուբլիով հոլիվուդյան ժպիտ է նվիրել

23:38   2 օգոստոսի, 2021

Հեռուստռահաղորդավարուհի Օլգա Բուզովային բազմաթիվ անգամներ քննադատել են հոր՝ Իգոր Բուզովի ատամների վատ վիճակի համար։ Տարվա սկզբին հաղորդավարուհին կտրուկ պատասխանել էր հեյթերներին եւ հայտարարել, որ պարտադիր հոգ կտանի նրա մասին եւ պահել է խոստումը։

StarHit-ի հաղորդմամբ՝ Օլգան մեկ միլիոն ռուբլի է ծախսել հոր իմլպատների համար։ Արդյունքում 57-ամյա տղամարդը կարող է պարծենալ ժպիտով, որն ունի նաեւ Բրեդ Փիթը։  Ըստ որոշ տեղեկությունների՝ Իգոր Բուզովի նոր ատամնաշարի հեղինակը ստուգված մասնագետ է, որի ծառայություններից օգտվում են ռուսական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ։  

Мама и папа телезвезды в разводе, встречаются лишь на праздниках, которые устраивает их популярная дочь

Բուզովան ձմռանը խոստովանել է, որ երեք տարի շարունակ հորը համոզել է ատամնաբույժի այցելել։ «Հայրս մեծ մարդ է, նրան առհասարակ շատ դժվար էր համոզել ատամնաբույժի մոտ գնալ»,- ասել էր Բուզովան։

Ի դեպ, Օլգա Բուզովայի ծնողներն ամուսնալուծված են, սակայն նա լավ հարաբերություններ է պահպանում թե հոր, թե մոր հետ։

Ольга целый месяц не виделась с родителями, так как была в Африке, где проходили съемки нового шоу ТНТ. Соведущим блондинки, кстати, стал вернувшийся на канал Михаил Галустян

Իգոր Բուզովը ծնունդով Պետերբուրգից է, նախկին զինվորական։ Նա որոշ ժամանակ աշխատել է շինարարության ոլորտում, ինչպես նաեւ որպես վաճառքի մենեջեր։ Նա այժմ աշխատում է հեռուստահաղորդավարուհու թիմում եւ պատասխանատու է IT հարցերի համար, նշում է պարբերականը։

 



© NEWS.am STYLE