«Քիմն ավելին է ցանկանում». ինսայդերը կարծում է, որ Քիմն ու Քանյեն շտապել են ամուսնալուծության հարցում

18:46   2 օգոստոսի, 2021

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն արդեն վաղուց միասին չեն, սակայն անկախ յոթ տարվա ամուսնությունից հետո բաժանումից՝ աստղը ցականում է, որ իրենց հարաբերությունները բաց մնան։

HollywoodLife-ի աղբյուրը հայտնում է, որ Քիմն «ավելի շատ շփում» է ցանկանում։ Զույգը ձգտում է հանուն երեխաների ջերմ հարաբերություններ պահպանել։ Օրինակ՝ Քիմը Քանյեին աջակցել է նրա նոև սկավառակի շնորհանդեսին՝ դրա համար նմանատիպ հագուստ ընտրելով։ «Քիմն ու Քանյեն միմյանց աջակցելու մասին որոշում են կայացրել։ Նրանք գիտակցում են իրենց միության կարեւորությունն եւ հասկանում, որ իրենցից ոչ ոք չի ցանկանում հրաժարվել դրանից»,- պարզաբանել է ինսայդերը։

Աղբյուրը հավելել է. «Քիմը Քանյեի հետ ավելի շատ շփում եւ ընտանեկան միասնականություն է ցանկանում։ Նա հույս ունի, որ Քանյեն կաջակցի իրեն, երբ կգա ինչ-որ կարեւոր բան անել կամ առաջխաղացնելու ժամանակը, սակայն վստահ չէ՝ արդյոք Քանյեն կանի դա։ Նա գիտի, որ ռեփերն անկանխատեսելի է, եւ դա վշտացնում է նրան, սակայն Քիմին անում է ամեն ինչ իր ուժերի չափով հանուն երեխաների։ Ամեն դեպքում, նա կշարունակի մասնակցել ռեփերի կյանքին»։

Եվ մինչ Քիմն ապրումներ ունի փլուզված ամուսնալուծության պատճառով, Քանյեի անձնական կյանքում ամեն ինչ հիանալի է։ Ռեփերը հաճախ է ժամանակ անցկացնում Իրինա Շեյքի ընկերակցությամբ։ Զույգը հունիսին Ֆրանսիա է մեկնել՝ ռեփերի ծննդյան օրը նշելու համար։

Քիմն ու Քանյեն բաժանվել են այս տարվա փետրվարին յոթ տարվա ամուսնությունից հետո։ Ավելի ուշ աստղը խոստովանել է, որ ամուսնության վերջին տարիներին իրեն շատ միայնակ է զգացել։

 



© NEWS.am STYLE