Դերասանուհի եւ մոդել Կոկո Օսթինը խոստովանել է, որ հնգամյա դստերը կրծքի կաթով է կերակրում  

19:21   2 օգոստոսի, 2021

Մոդել Կոկո Օսթինը՝ ռեփեր Ice-T-ի կինը, պատմել է, թե ինչպես է 4-ամյա դստերը՝ Շանելին, մինչ օրս կրծքով կերակրում։ 40-ամյա մայրը լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում Շանելին կերակրում է մասնավոր ինքնաթիռում։

«Նրան նախկինի նման դուր է գալիս կուրծքս։ Կրծքով կերակրումը շատ կարեւոր հանգամանք է մոր եւ երեխայի միջեւ կապի համար։ Ինչո՞ւ է հարկավոր նրան ստիպել ետ սովորել, եթե նա է դա ցանկանում։ Դա կավարտվի, երբ Շանելը կհոգնի։ Ես նրան «ոչ» չեմ ասի»,- հայտարարել է Օսթինը։

View this post on Instagram

A post shared by Coco (@coco)

Անկախ ամենից՝ երկրպագուները մեկնաբանություններում աջակցել են մոդելին։ «Դու հիանալի մայր ես, Կոկո»,- գրել է երկրպագուներից մեկը։

«Playboy»-ի մոդելն ընդգծել է, որ կրծքի կաթը միակ բանը չէ, որով դուստրը սնվում է։ Աղջիկը պաշտում է միս։ Նրա սիրելի ուտեստները սթեյքերն ու համբուրգերներն են։ Ծնողները Շանելին նաեւ թույլ են տալիս քնել ուշ ժամի եւ իրենց անկողնում։



© NEWS.am STYLE