«Եսակենտրոնությունն անցել է բոլոր սահմանները». Միլոշ Բիկովիչի նախկին ընկերուհին պատմել է իրենց բաժանման մասին

22:36   2 օգոստոսի, 2021

Պարահանդեսային պարերի Ռուսաստանի չեմպիոն Արինա Վոլոշինան, որը հանդիպում էր դերասան Միլոշ Բիկովիչի հետ, Instagram-յան էջում հայտարարել է, որ իրենք վերջնականապես բաժանվել են։  

View this post on Instagram

A post shared by ᎯℜíℕᎯ (@arinavoloshina)

«Մոտ մեկ տարի ես իմ կյանքով չեմ ապրել, քանի որ հարաբերություններ եմ ունեցել Միլոշ Բիկովիչի հետ։ Եվ հարկավոր էր մտածել միայն նրա կերպարի, համբավի (որը նրա համար ամենակարեւորն է, բայց, ցավոք, էկրանին երեւացող կերպարը չի համապատասխանում իրականությանը, հատկապես վախեցնող է, երբ մարդը յուրաքանչյուր քայլափոխի հիշատակում է Աստծուն)։ Ես մի վերջին հույս ունեի, որ նրա մեջ մարդկային ինչ-որ բան կա։ Բայց հուլիսի 31-ին ամեն ինչ վերջնականապես ոչնչացավ։ Մարդը շատ կոպիտ վարքագիծ է դրսեւորել»,- Ինստագրամում հայտնել է նա։

Арина Волошина

Մարզուհին ծայրահեղ տհաճ հիշողություններ ունի նախկին սիրելիի եւ նրա հետ սիրավեպի մասին։

Милош Бикович

«Այդ մարդու եսակենտրոնությունն անցել է բոլոր սահմանները։ Եվ նա պարզապես չգիտի արժեքների մասին, որոնց մասին բղավում է եւ տեսնում է միայն իրեն, չի հարգում մյուսների ժամանակը, աշխատանքը, առողջությունը։ Հատկապես երբ դա վերաբերում է մտերիմ շրջապատին։ Պատասխանատվության եւ մեղքի զգացումները նրա համար ամենասարսափելին են, քանի որ դա խեզդում է նրան, այդ պահին ստիպված են մտածել ոչ քո, քո հարմարավետության եւ «եսի» մասին։ Կյանքում ստեղծված իրավիճակները բացահայտել են մարդու ներքին էությունը բոլոր կողմերից»,- եզրափակել է նա։



© NEWS.am STYLE