Ֆիլմի նկարահանումների ընթացքում մահացել է դերասան Ջեյ Փիքեթը

17:23   2 օգոստոսի, 2021

«Գանձերի հովիտ» վեստերնի նկարահանման հրապարակում 60 տարեկանում մահացել է դերասան Ջեյ Փիքեթը, որ նկարահանվել է «Դեքստեր» եւ «Մենատլիստը» սերիալներում, հայտնում է USA Today-ը։

Ֆիլմի պրոդյուսեր Ջիմ Հեֆելի խոսքով՝ Փիքեթը մահացել է ֆիլմի տեսարաններից մեկի նկարահանմանը պատրաստվելու ընթացքում։ Դերասանի մահվան պատճառը հայտնի չէ։ Նկարահանող խմբի մեկ այլ անդամ՝ Թրեւիս Միլսը, պատմել է, որ, ամենայն հավանականությամբ, սրտի նոպա է տեղի ունեցել։

Ջեյ Փիքթը կինոյի եւ հեռուստատեսության աներիկացի դերասան է։ Առավել հայտնի է այնպիսի հեռուստատեսային սերիալներից, ինչպիսիք են «Ծովային ոստիկանություն. Լոս Անջելես», «Մենտալիստը» եւ «Դեքստեր»։

 



© NEWS.am STYLE