Նունե Եսայանն՝ էլեգանտ կերպարում

20:48   2 օգոստոսի, 2021

Երգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Նունե Եսայանը գունավոր զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Երկու երեխաների մայրիկն արձակել է մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել է աքսեսուարը՝ ժամացույցը։ Երգչուհին հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել։

Օրերս հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նունես Եսայանը երկար զգեստ էր կրում, որը համադրել էր պայուսակի եւ ցածրակրունկների հետ։ Նունե Եսայանն արձակել էր մազերը, քնքուշ շպարով էր։ Նա հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել․ «Հիասքանչ», «շատ-շատ գեղեցիկ եք»։


 

 



© NEWS.am STYLE