«Գեղեցկուհի». Մարիամ Ադամյանը՝ բնական կերպարում

17:41   2 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ադամյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ բլուզ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Մարիամը հավաքել է մազերն ու ցույց տվել բնական գեղեցկությունը. նա շպարված չէ։ Թեեւ դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքի համար դերասանուհին սեւ զգեստ էր ընտրել, արձակել մազերը։ Դերասանուհին վառ դիմահարդարմամբ էր։ Հետեւորդները շտապել էին սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում բազմաթիվ հաճոյախոսություններ գրել Մարիամին․ «Դու այնքան յուրահատուկ ես», «Գեղեցիկ»։

 



© NEWS.am STYLE