Ոճային մայրիկ. Մարտայի լուսանկարը

23:11   2 օգոստոսի, 2021

Երգչուհի Մարտան, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նոր լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին ոճային կերպարում է․ նա ծաղկային պրինտով հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ Հետեւորդները մեկնաբանություններում շտապել են հաճոյախոսություններ անել նրան․ «Սիրուն», «նուրբ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սեւ զգեստ էր կրում։ Մարտան, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Երգչուհին սեւ-սպիտակ լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Փայլում ես», «հրաշք»։

 Գլխավոր լուսանկարը՝ @juniorphoto_la



© NEWS.am STYLE