«Պետյան մինչ այժմ սրտխառնոց ունի». Ստաս Պիեխան՝ ծեծի ենթարկվելուց հետո որդու ինքնազգացողության մասին

10:11   3 օգոստոսի, 2021

Ծեծի ենթարկվելուց հետո 40-ամյա Ստաս Պիեխայի  որդին մի քանի օր հիվանդանոցում է անցկացրել։ Տղային դուրս են գրել, սակայն նա շարունակում է մնալ մասնագետների հսկողության ներքո։ Արտիստի խոսքով՝ հարձակումից հետո յոթամյա որդին ամբողջությամբ չի ապաքինվել։

«Պետյան առավոտից սրտխառնոց, գլխապտույտ, գլխացավեր ունի։ Երբ որդիս դուրս է գրվել, փսխել է։ Ավելին չգիտեմ, քանի որ շրջագայությունների եմ։ Պյոտրը հիմա մայրիկի՝ Նատալյայի հետ է»,- նշել է Ստասը։

Պիեխան ընդգծել է, որ որդին հոգեբանի խորհրդատվություն է ստանում՝ հետագայում հոգեբանական տրավմաներից խուսափելու համար։ «Մենք կապի մեջ ենք բժիշկների հետ, որդիս վերականգնողական փուլ է անցնում՝ ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ հոգեբանական։ Նրա մայրը՝ Նատալյան, եւս վերականգնվում է, կան որոշակի ախտորոշումներ, որոնք արձագնագրված են թղթերում»,- հավելել է երգիչը։

Петя продолжает лечение в домашней обстановке

Հիշեցնենք՝ հարեւան Բեզբորոդովներն իրենց երեխաներին արգելել էին ընկերություն անել Ստասի որդու հետ։ Վիրավորվելով տղան վնասել էր նրանց փչովի լողավազանը։ Դրա հետեւանքով կոնֆլիկտ էր տեղի ունեցել։



© NEWS.am STYLE