Թողարկվել է «La Casa De Papel» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի առաջին մասի թրեյլերը

01:27   3 օգոստոսի, 2021

Netflix-ը թողարկել է իսպանական «Թղթե տունը» սերիալի հինգերորդ եթերաշրջանի առաջին մասի թրեյլերը։ Շարունակությունը հարթակում կլինի սեպտեմբերի 3-ին, երկրորդ մասը՝ դեկտեմբերի 3–ին։

Քրեական դրաման պատմում է խմբի մասին, որը ցանկանում է 2,4 միլիարդ եվրո գողանալ Իսպանական թագավորական դրամահատարանից։ Նրանք շենք են մտնում են պատանդ վերցնում 67 մարդու։ Նրանց մի քանի օր է մնում՝ գումար տպելու եւ թաքնվելու համար։



© NEWS.am STYLE