«Ուղղակի մի օր սովորեցի բռնել պահը». Նազենի Հովհաննիսյանը՝ լողազգեստով

10:39   3 օգոստոսի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հանգստի է մեկնել Թունիս, որտեղից պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում։

Ինստագրամյան էջում հրապարկված նոր լուսանկարում դերասանուհին պատկերված է լողափին։ Նազենին սեւ բիկինի է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ «Ուղղակի մի օր սովորեցի բռնել պահը։ Կյանքի ու մահվան արանքում հենց էդ պահն է»,- մեկնաբանություններում գրել է Նազենին։

Ավելի վաղ տեղադրված կադրում հաղորդավարուհին կրում էր ջինսե տաբատ, ճերմակ բլուզ, մարզակոշիկներ։ Նա արձակել էր մազերը, նվազագույն շպար ընտրել։ «Ինձ ու քեզ փոթորիկն է միացրել՝ սիրո փոթորիկը, քամին ի՞նչ է, որ մեզ անջատի կամ խառնի... նրան կխճճեմ մազերիս մեջ ու կգերեմ, սիրո գերությունից ո՞վ է ազատվել որ... ոչ նա, ոչ մենք... Փոթորկոտ հոգիները ազատ են ամենից ու բոլորից, ու, թե գերի են՝ միայն սիրուն: Չմտածես, իրարով փոթորկվածները միասին էլ կհանգչեն... նույն սրտում», - հրապարակմանը կից գրել է հաղորդավարուհին, օգտագործել «ընկերոջս» հեշթեգը:



© NEWS.am STYLE