«Թույլ մի տուր, որ վատ միտքը հասնի սրտիդ». Իվետա Մուկուչյան (ֆոտո)

11:42   3 օգոստոսի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Իվետա Մուկուչյանը վարդագույն բլուզ է կրում։ Երգչուհին արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է վզնոցը։ «Բարի լույս, աշխարհ: Ինչ-որ տարօրինակ էներգիա կա, դո՞ւք էլ զգում այն։ Փոփոխությունների կարեւոր ժամանակներ ենք ապրում եւ պետք է հոգ տանենք մեր մասին։ Կենտրոնացեք լավ մտքերի վրա, թույլ մի տուր, որ վատ մտքերը հասնեն սրտիդ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ Իվետան լուսանկարներ էր տեղադրել շպարվելու ընթացքում ու դրանից հետո։ «Դիմահարդարմա՞մբ, թե՞ առանց շպարի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Իվետան։ Երգչուհու երկրպագուները գնահատել էին լուսանկարներն ու նրան դրական խոսքեր ուղղել։ «Երկուսն էլ, բայց գեղեցկությունը պարզության մեջ է»,- գրել էր օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE