«Նրա բույրն, ինչպիսին ցանկանում ես լինել». Ռիհաննան օծանելիք է թողարկում

11:26   3 օգոստոսի, 2021

Ռիհաննայի Fenty Beauty ապրանքանիշի նորույթների թողարկմանը սպասում են նույն անհаմբերությամբ, ինչպես նրա նոր երգերին։ Եվ եթե շատերն արդեն իսկ ծանոթ են կոսմետիկայի հետ, օծանելիքի արտադրության մասին լուրը երկրպագուներին ստիպել է սպասել անհամբերությամբ՝ ինչպիսին կլինի Fenty Parfum-ը։

Բույրի նոտաների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, ինչը թողարկումն առավել ինտրիգային է դարձնում։ Ռիհաննան կոմպոզիցիան նկարագրում է որպես «զգացմունքային, լի վստահությամբ եւ սեքսուալությամբ»։

Fenty Parfum-ի կոնցեպտը հետեւյալն է՝ «ինտիմ ունիեքս բույր, որն արտացոլում է ամենն, ինչ դուք զգում եք, այն, թե ինչպիսին եք, ամենն, ինչ ցանկանում եք լինել»։  Ռիհաննայի խոսքով՝ բույրը զգացմունքային է, սուր եւ քաղցր միաժամանակ։

Ինչպես շատերի դեպքում, երգչուհու համար ցանկացած բույր հիշողություն է եւ ապրած փորձ, որն ամփոփված է սրվակում։ Ահա թե ինչու Fenty Parfum-ի գովազդային արշավում նա առաջարկում է ինքնուրույն ասոցիացիաներ ստեղծել եւ կոմպոզիցիան «գունավորել» այն հույզերով եւ տպավորություններով, որոնք ինքդ ունես։

«Այս բույրը երբեք չես մոռանա»,- վստահեցնում է Ռիհաննան։ Բույրի թողարկմանը քիչ ժամանակ է մնացել․ պաշտոնական կայքում այն կվաճառվի օգոստոսի 10-ից։

Աղբյուրը՝ Buro24/7



© NEWS.am STYLE